Microwav.fm ռադիոգագաթաժողով Մինսկ 2016

2016թ. հոկտեմբերի 28-30-ը Մինսկում կայացավ microwav.fm ռադիոգագաթաժողովը, որին ներկա էին Հարավային Կովկասի երկրների ինտերնետ ռադիոների ներկայացուցիչները՝  ավելի քան 52 մասնակիցներ:
Գագաթաժողովին իր ուրույն մասնակցությունն ունեցավ նաև «Երիտասարդությունը հանուն երիտասարդության» ռադիոալիքը: 
Հանդիպման ընթացքում Վերոնիկա Դիվիսովան և Եվա Դանգենդորֆը ներկայացրին microwav.fm թիմը, բլոգային գրառումների կատարման գործընթացը LiveBlog-ի միջոցով:
Ալեքսանդր Բրայանոսկին  խոսեց Airtime Pro-ի նոր ֆունկցիաների և դրա հետ կապված այլ հմտությունների մասին:
Այնուհետև տեղի ունեցան ռադիոների շնորհանդեսները, որին առաջինը ներկայացավ մեր` «Երիտասարդությունը հանուն երիտասարդության ռադիոն»: Ռադիոյի ծրագրի ու դիտելիության քանակի ներկայացումից հետո այն արժանացավ մեծ հիացմունքի թե´ կազմակերպիչների, և թե´ մասնակիցների կողմից: 
Ամբողջ ընթացքում մեր մասնակիցները գտնվում էին ուշադրության կենտրոնում, որի համար հատուկ շնորհակալություն գագաթաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին: