Հանրային դիվանագիտության դպրոցը Sputnik Armenia-ում 29.12.2016
Դեկտեմբերի 29-ին Հանրային դիվանագիտության դպրոցը կրկին հյուրընկալվել էր Sputnik Armenia լրատվական կենտրոնում: Կենտրոնի տնօրենը` Դմիտրի Պիսարենկոն, դիվանագիտության դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց մեդիա կենտրոնի անձնակազմը, ընթացող աշխատանքները, ծրագրերը:

Մեդիա կենտրոնում շրջելուց և նրա գործունեությանը ծանոթանալուց հետո դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչները Sputnik Armenia – ում զրույց ունեցան սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ, ում հետ քննարկեցին Հենրիկ Մխիթարյանի Հայաստանի 10 լավագույն ֆուտբոլիստների կազմում չլինելու, երկու ծանրամարտիկներին որակազրկելու մասին:
Sputnik Armenia լրատվական կենտրոնի քաղաքական մեկնաբանի հետ մասնակիցները խոսեցին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության, Բեռլինի ահաբեկչության ևայլ արդիական թեմաների մասին: 
Լուսանկարիչ Ասատուր Եսայանցը պատմեց հետաքրքրաշարժ դեպքեր իր մասնագիտական գործունեությունից, կիսվեց իր հաջողության բանաձևով և նշեց, որ լավ լուսանկարիչը պետք է անդադար ուսումնասիրի արվեստագետների գործերը, ընթերցի մասնագիտական գրքեր այդ ոլորտում հաջողության հասնելու համար: