Youth News 001 - Երիտասարդական լուրեր 001



Հայ ծրագրավորողների «CityBugs» նախագիծ;
Կամավորության տոնավաճառ;
«Հայոց Ցեղասպանության Ճանաչում և հատուցում. պատմական արդարության վերականգնման ուղին»;
HuRiCamp չկոնֆերանս;
 «ԼԵԴ Հայաստան» բնապահպանական-հասարակական նախաձեռնություն;
«Կովկասյան երկխոսություն – 2014»;
«Աֆրիկյան երիտասարդությունը և Աֆրիկայում խաղաղության մշակույթի զարգացման մարտահրավերը»;
Եվրոպական Միության Մոդելը Ստրասբուրգում:


Հայ ծրագրավորողների «CityBugs» նախագիծը եվրոպական հեղինակավոր ՏՏ մրցույթում՝ Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխությունում հաղթել է «Ապագայի ապրելակերպ» անվանակարգում«CityBugs»-ը սոցիալական նախագիծ է, որը բարձրացնում է քաղաքի խնդիրները: «CityBugs» ծրագիրը ներբեռնելով Android և IOS օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների մեջ՝ քաղաքացին կարող է լուսանկարել ցանկացած խնդիր և, այսպես ասած, մեկ «քլիքով» հասցնել պետությանը»:


ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և գրասենյակում ուսումնական պրակտիկա անցնող երիտասարդները կազմակերպել էին կամավորության տոնավաճառ, որն ուղղված էր երիտասարդության կամավորության խթանմանն ու մարդկանց զարգացման մարտահրավերներին դիմակայելու հարցում ներգրավմանը:
Միջոցառման մասին ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ “Երիտասարդական կյանք” հաղորդաշարում:

Բանակցության երևանյան կենտրոնը դեկտեմբերի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի և «Տիգրան Մեծ» շքասրահում կազմակերպել էր «Հայոց Ցեղասպանության Ճանաչում և հատուցում. պատմական արդարության վերականգնման ուղին»խորագրով համաժողով, որը նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման մասին ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ “Երիտասարդական կյանք”-ում:


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների օրվա առթիվ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպել էր առաջին անգամ իրականացվող մարդու իրավունքների վերաբերյալ HuRiCamp չկոնֆերանսին: Միջոցառման նպատակն էր քննարկել Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված գաղափարները, լուծումները, մարտահրավերներն ու ձեռքբերումները: Միջոցառման մասին ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ “Երիտասարդական կյանք” հաղորդաշարում:


«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամները «ԼԵԴ Հայաստան» բնապահպանական-հասարակական նախաձեռնության շրջանակներում դեկտեմբերի 8-ին այցելեցին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Գոմք համայնք: Այցելության ընթացքում համայնքի բնակիչների համար իրականացվեց զեկուցում ԼԵԴ լամպերի` լուսադիոդային և էներգախնայողության վերաբերյալ, որի ընթացքում բնակիչներին ներկայցվեց ԼԵԴ լամպերի առավելությունները: ԼԵԴ լամպերի տեղադրումը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին կրճատել էներգիայի ծախսերը, քանի որ ԼԵԴ լամպերը ծախսում են շուրջ տասը անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա քան շիկացման լամպերը: Լամպերն ունեն 3-6 տարվա կյանքի տևողություն, չեն պարունակում ծանր մետաղներ և ենթակա են վերամշակման:

“Գորչակովի անվան” հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամը դեկտեմբերի 1-ին Նալչիկում բացեց “Կովկասյան երկխոսություն – 2014” վերնագրով գիտակրթական կոնֆերանսը: Միջոցառման նպատակն էր քննարկել Կովկասյան պետությունների ազգային տնտեսական նախագծերը և տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների ու անվտանգության հարցերը:
Նշված միջոցառումը Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամը այս անգամ անցկացնում էր Միջազգային Չերկեզական Ասոցիացիայի հետ: Միջոցառմանը Հայաստանից մասնակցել են «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն»-ի ղեկավար կազմի անդամները:

UNESCO-ի գլխավորությամբ դեկտեմբերի 11-13-ը Լիբրեվիլում, Գաբոն Անցկացվեց «Աֆրիկյան երիտասարդությունը և Աֆրիկայում խաղաղության մշակույթի զարգացման մարտահրավերը» թեմայով ֆորումը: Ֆորումի նպատակն է ստեղծել երիտասարդական կազմակերպությունների ցանց, որը տարբեր քայլերի՝ երկխոսության, հանդուրժողականության և հասարակական ներգրավվածության միջոցով Աֆրիկայում կտարածի խաղաղության հաստատման մշակույթը:



Եվրոպական Միության Մոդելը Ստրասբուրգում ամեն տարի մեկտեղ հավաքում է հմուտ և նպատակասլաց երիտասարդ եվրոպացիների, որի նպատակը երիտասարդներին բացառիկ հնարավորության ընձեռումն է ձեռք բերել փորձ Եվրոմիության ինստիտուցիոնալ կառույցներում սկսած Եվրախորհրդարանից: